Ասադի՝ Մոսկվա այցից հետո Էրդողանը զանգահարել է Պուտինին

16:44 • 21.10.15

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հեռախոսազրույց են ունեցել։


Ինչպես տեղեկացնում է Milliyet-ը, Պուտինն Էրդողանին տեղեկություններ է հաղորդել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի՝ Մոսկվա կատարած այցի մասին։

 

Թուրքիայի նախագահական աշխատակազմի աղբյուրների փոխանցմամբ՝ Էրդողանը Պուտինին հայտնել է իր մտահոգությունները Սիրիայում տեղի ունեցող վերջին իրադարձությունների առնչությամբ:

 

Նա նշել է, որ Հալեպի և դրա շրջակայքի վրա իրականացվող հարձակումները կարող են փախստականների նոր ալիքի պատճառ դառնալ։

 

Հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանը նաև նշել է, որ Սիրիայի քրդերը կապ ունեն Թուրքիայում արգելված PKK-ի հետ, իսկ Թուրքիան պայքար է մղում ինչպես ԻՊ-ի, այնպես էլ մյուս խմբավորումների դեմ։

 

Երկու առաջնորդները պայմանավորվել են այս հարցերն ավելի մանրամասնորեն քննարկել հաջորդ ամիս պլանավորված  G-20 գագաթաժողովի շրջանակներում: