Սլովենիայի խորհրդարանը թույլատրել է բանակը ներգրավել սահմանների պահպանման գործում

10:45 • 21.10.15

Սլովենիայի խորհրդարանն ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս բանակը ներգրավել սահմանների պաշտպանության գործում, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ համապատասխան առաջարկով հանդես է եկել երկրի կառավարությունը։

 

Համաձայն նոր օրինագծի՝ զինվորականները կարող են վերահսկել սահմանը, եթե տեղում ներկա չլինեն ոստիկանները։

 

Ավելի վաղ Սլովենիայի ՆԳ փոխնախարար Բոշտիան Շեֆիցը հայտարարել էր, որ երկուշաբթի մոտ 5000 ներգաղթյալ է հատել Սլովենիայի սահմանը: Նրա խոսքով՝ երկիր մեկ օրում կարող է 6000 փախստական մուտք գործել:

 

Հունգարիան ուրբաթ գիշեր փակել էր սահմանը Խորվաթիայի հետ, որպեսզի կանխի ներգաղթյալների մուտքը երկիր: Դրանից հետո կտրուկ աճել է փախստականների հոսքը դեպի Սլովենիա։