Սիրիայում հակամարտության սկսվելուց ի վեր ավելի քան 250.000 մարդ է մահացել. ՄԱԿ

11:14 • 21.10.15

Սիրիայում հակամարտության չորսուկես տարվա ընթացքում ավելի քան 250 հազար մարդ է մահացել, ավելի քան 4 միլիոնը փախստական է դարձել։ Այդ մասին լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը, գրում է korrespondent.net-ը։

 

«ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման վարչությունը հայտնում է, որ Սիրիայի Հալեպի շրջանում ռազմական հարձակողական գործողությունների պատճառով տեղահանված մարդկանց թիվն այժմ շրջանում գնահատվում է 50 հազար: Մարդկանց հարկավոր են վրաններ, ջուր, հիմնական տնտեսական ապրանքներ և պատրաստի կերակուր։ Մեր մարդասիրական գործընկերներն օգնում են բավարարել տեղահանվածների կարիքները»,- ասել է Հաքը։

 

Մարդասիրական օգնության կարիք ունեցողների թիվը գերազանցում է 12 միլիոնը, որից մոտ 500 հազարը գտնվում է դժվարհասանելի շրջաններում։