ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախկին նախագահին կաշառակերության մեղադրանք է ներկայացվել
Մանհեթենի դաշնային դատարանը երեքշաբթի օրը՝ հոկտեմբերի 20-ին, մեղադրական եզրակացություն է կայացրել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախկին նախագահ Ջոն Էշի, անշարժ գույքի ոլորտում չինացի մագնատ Նգ Լապ Սենգի և կոռուպցիայի համար կասկածվող ևս երեք հոգու նկատմամբ, հաղորդում է lenta.ru-ն։
Դիվանագետը մեղադրվում է Նգ Լապ Սենգից որպես կաշառք 1,3 միլիոն դոլար ստանալու համար։ Դրա դիմաց քաղաքական գործիչը խոստացել է աջակցություն տրամադրել Մակաոյում ՄԱԿ-ի համաժողովների կենտրոնի կառուցման գործում։ Գրանցվել են նաև այլ գործարարներից գումարներ ստանալու փաստեր։
Դատարանի վարկածի համաձայն՝ Էշը մասնակցել է խարդախությունների ՄԱԿ-ում Անտիգուա և Բարբուդայից ներկայացուցչի պաշտոնին լինելու և 2013 ու 2014 թվականներին Գլխավոր ասամբլեայի ղեկավար լինելու ընթացքում։
Նա ձերբակալվել է Նյու Յորքում գտնվող իր տանը՝ հոկտեմբերի 6-ին, Նգ Լապ Սենգը՝ սեպտեմբերի 19-ին: Չինացի մագնատին ձերբակալել են ԱՄՆ կանխիկ 4,5 միլիոն դոլար ներմուծելու նպատակը թաքցնելու մեղադրանքով։
Ամերիկյան իրավապահ մարմինների ներկայացուցիչների տվյալներով՝ հինգ ձերբակալվածների մասնակցությամբ անօրինական գործողություններն իրականացվել են երեք տարվա ընթացքում՝ 2011-ից մինչև 2014 թվականը։










