ԱՄՆ-ն Եվրոպայում ՀՕՊ համակարգի առաջին փորձարկումն է իրականացրել
Ամերիկյան USS Ross (DDG 71) ականակիր նավը հաջողությամբ որսացել է Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային մասում անցկացված զորավարժությունների ընթացքում արձակված բալիստիկ հրթիռը, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։
ԱՄՆ ռազմածովային ուժերի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ փորձարկումների ժամանակ առաջին անգամ ամերիկյան հրթիռների գործողությունների շառավղից դուրս արձակվել է SM-3 Block IA կառավարվող հրթիռը։
Զորավարժությունների ընթացքում Հեբրիդյան կղզիներում արձակվել է մոտ հեռավորության համար նախատեսված Terrier Orion բալիստիկ հրթիռ։ Նրա հետ միաժամանակ երկնքում գտնվել են ևս երկու թևավոր հրթիռներ։
USS Ross-ն արձակել է SM-3 հրթիռը և հաջողությամբ իրականացրել է եվրոպական տարածքում առաջին բալիստիկ հրթիռը չեզոքացնելու փորձը։
ՆԱՏՕ-ի ՀՕՊ համակարգը Եվրոպայում տեղակայելու որոշումը կայացվել էր 2010 թվականի նոյեմբերին՝ Լիսաբոնում կայացած գագաթաժողովի ընթացքում: 2011 թվականի հոկտեմբերին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել էր, որ Դաշինքի ՀՕՊ համակարգն ամբողջությամբ պատրաստ կլինի 2018 թվականին։










