ՌԴ ՊՆ-ն հրապարակել է անհայտ անօդաչու սարքի մասնակցությամբ տեսանյութ, որը նկարահանվել է Սիրիայում (տեսանյութ)
ՌԴ պաշտպանության նախարարությունը հրապարակել է անհայտ անօդաչու սարքի մասնակցությամբ տեսանյութ, որը նկարահանել է ռուս օդաչուն՝ Սիրիայում իրականացրած թռիչքներից մեկի ժամանակ, գրում է korrespondent.net-ը։
«Սիրիայի օդային տարածքում ավելացել է թռչող սարքերի ներկայությունը»,-ասված է ՌԴ պաշտպանության նախարարության կողմից Youtube-ում տեղադրված տեսանյութի մեկնաբանությունում։
Գերատեսչությունից չեն հստակեցրել, թե ինչ թռչող սարք է և ինչ ծագում ունի, սակայն անօդաչուն նման է MQ-9 Reaper մոդելին, որը հիմնականում օգտագործում է ԱՄՆ օդուժը։
Երեքշաբթի հաղորդվել էր, որ Սիրիայի հետ սահմանին՝ թուրքական Հաթայի նահանգի մոտակայքում, անօդաչու թռչող սարք է ընկել։ Պարզվել էր, որ ընկած անօդաչու սարքն ամերիկյան է։










