Սիրիայում իսլամիստները մտրակի 30 հարված են հասցրել 4 «գող» կնոջ (լուսանկարներ)
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները սիրիական Դեյր էզ Զոր բնակավայրում հրապարակայնորեն պատժի են ենթարկել գողության համար մեղադրվող 4 կնոջ` նրանցից ամեն մեկին հասցնելով մտրակի 30 հարված:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, իսլամիստները բռնել են կանանց, երբ նրանք մուտք են գործել իրենց` ԻՊ-ի ահաբեկիչների կողմից զավթված տներն ու փորձել այնտեղից արժեքավոր իրեր դուրս հանել:
Շարիաթի կանոնների համաձայն անցկացված կարճ «դատավարությունից» հետո կանանց փողոց են հանել ու ամբոխի աչքի առաջ մտրակել։












