Wikileaks-ը ենթադրաբար հրապարակել է ԿՀՎ-ի ղեկավար Ջոն Բրենանի էլեկտրոնային նամակները
Wikileaks կայքը հրապարակել է էլեկտրոնային նամակներ, որոնք, հավանաբար, պատկանում են ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ջոն Բրենանին, գրում է Интерфакс-ը՝ BBC-ին հղումով։
Վստահեցվում է, թե Բրենանի անձնական էլեկտրոնային փոստը կոտրել է մի դպրոցական։ Նամակներից մեկը, հավանաբար, պարունակում է գաղտնի տեղեկության հասանելիությունը ձևակերպելու հայտ։
New York Post թերթը դպրոցականին անվանել է «թմրամոլ դպրոցական», որը դժգոհ է ԱՄՆ արտաքին քաղաքականությունից: Սոցկայքերի նրա էջերում կարելի է գտնել Բրենանի հեռախոսահամարները և ապահովագրությունների համարները։
Այն նյութերում, որոնք տեղադրել է հայտնի կայքը, չկան պետական գաղտնիքներ: Այնուամենայնիվ, եթե էլեկտրոնային նամակների իսկությունը հաստատվի, ապա դա կարող է հատուկ ծառայությունների մասնակցությամբ նոր սկանդալի հիմք դառնալ։










