Ամերիկացին այրել է իր ընկերուհու տունը և պարել դրա տանիքին (տեսանյութ)

17:10 • 22.10.15

ԱՄՆ Ինդիանա նահանգի բնակիչը ջարդուփշուր է արել իր ընկերուհու մեքենան և այրել նրա տունը՝ այդ ամենից հետո այրվող տան տանիքին դանակը ձեռքին պարելով, գրում է lenta.ru-ն։

 

Համապատասխան տեսանյութը նկարահանել են RTV6 հեռուստաալիքի լրագրողները։

 

Նշվում է, որ 25-ամյա Մեթյու Ռուսն ընկերուհուց գողացել է ավտոմեքենայի բանալին և մեքենան հարվածել սյանը։ Նա այնուհետև նստել է տան առջևի մարգագետնի վրա և դանակը ձեռքին սպասել ոստիկանության ժամանմանը։ Երբ ոստիկանները ժամանել են, Մեթյուն մտել է տուն, այն այրել ներսից և բարձրանալով տանիքի վրա՝ սկսել է պարել։

 

Տեսանյութում երևում է, որ պարի ժամանակ տղամարդն անհայտ պատճառով իրեն վատ է զգացել։ Նրան հանել են տանիքից և շտապօգնության մեքենայով տեղափոխել հիվանդանոց, որտեղ նա հոգեբուժական փորձաքննության կենթարկվի։

 

Նշվում է, որ տունը գրեթե ամբողջությամբ այրվել է։