Ներեցե՛ք, ես ձեզ կողոպտում եմ. Արխանգելսկում «քաղաքավարի» հանցագործի են բռնել
ՌԴ Արխանգելսկ քաղաքում բավականին յուրահատուկ հանցագործություն է կատարվել։ Միջադեպի ձայնագրություններում երևում է՝ ինչպես է գրասենյակ մտնում այցելուն, համեստորեն նստում և դիմում գանձապահին:
Աղջիկը խնդրում է ներկայացնել անձնագիրը: Դրան ի պատասխան՝ տղամարդը հայտնում է, որ նա պետք է անմիջապես իրեն տա 20.000 ռուբլի: Եվ անվերադարձ։
«Դուք չեք ուզում, չէ՞, որ ես ձեր գեղեցիկ դեմքը փչացնեմ: Ես պարզապես ցանկանում եմ ձեզանից անվճար գումար վերցնել: Ես պարզապես կողոպտում եմ: Սակայն, խնդրում եմ, ներեցեք ինձ»,- ասել է նա։
Հանցագործը, ում ձերբակալել են նույն օրը, գործազուրկ բնակիչ է: Մինչ ձերբակալվելը նա հասցրել էր ծախսել գումարի մեծ մասը, գրում է НТВ-ն։










