Սինգապուրցի հոգևորականը եկեղեցու գումարները վատնել է երգչուհի կնոջ կարիերայի համար
Լուսանկարը՝ channelnewsasia.com-ի
Սինգապուրում քրիստոնեական եկեղեցու առաջնորդները 2 տարվա դատական գործընթացից հետո մեղավոր են ճանաչվել եկեղեցական գումարներից 23 մլն եվրո վատնելու համար, փոխանցում է Корреспондент-ը:
Հոգևոր հովիվ Կոնգ Հին և նրա 5 օգնականները մեղավոր են ճանաչվել խաբեբաության և հավատացյալների նվիրատվություններն աննպատակային օգտագործելու համար: Ընդ որում՝ միջոցները ծախսվել են հոգևորականի կնոջ երաժշտական կարիերայի առաջընթացի համար։
Դրա համար թողարկվել են մի քանի երգեր, նկարահանվել են տեսահոլովակներ և վճարվել են պրոդյուսերական ծառայությունների համար, որոնք իրականացվել են ամերիկյան շուկա դուրս գալու համար, որը, ի դեպ, անհաջողությամբ է ավարտվել։
Անձամբ Կոնգ Հին դատարանում հայտնել է, որ զարմացած է գործընթացից: Նրա խոսքով՝ կնոջ երաժշտական կարիերայի օգնությամբ ինքը հույս է ունեցել իր եկեղեցի գրավել նոր հավատացյալների։
Մինչ դատավճիռի կայացումը՝ հոգևորականը և նրա օգնականներն ազատ են արձակվել 1 մլն դոլար գրավի դիմաց։










