Չինացի պաշտոնյաներին արգելել են գոլֆ խաղալ, սիրուհիներ ունենալ ու որկրամոլ լինել

13:15 • 22.10.15

Չինացի պաշտոնյաներին արգելել են գոլֆ խաղալ, որկրամոլությամբ զբաղվել և դավաճանել կանանց, տեղեկացնում է Лента.ru-ն։

 

Այս նոր կարգը միտված է օգնելու պետական աշխատողների շրջանում կոռուպցիայի նվազեցմանն ու նրանց բարոյական նկարագրին աջակցելուն։

 

«Կոմունիստական կուսակցության անդամները պետք է տարանջատեն հանրային և մասնավոր շահը՝ առաջնահերթությունը տալով հանրայինին, և անձնվիրաբար աշխատեն»,-ասված է նոր կանոնագրում, որը տարածվելու է 88 մլն մարդու վրա:

 

Կուսակցական չինացիները պետք է հետևեն բարոյականության նորմերին ու զերծ մնան շռայլությունից: Նրբաճաշակ ուտեստների օգտագործումն ու գոլֆ խաղալն արգելվում են առանձին դրույթներով, ճիշտ այնպես, ինչպես «անթույլատրելի սեռական հարաբերությունները»՝ ներառյալ ամուսնական դավաճանությունն ու սիրուհիներ ունենալը։