Գերմանիայում փախստականների արտաքսման համար ռազմական ինքնաթիռներ կկիրառվեն
Գերմանիան որոշել է արագացնել ապաստանի համար մերժում ստացած փախստականների արտաքսման գործընթացը։ Այդ նպատակով նախատեսվում է օգտագործել ոչ միայն ուղևորատար, այլև ռազմական ինքնաթիռներ, գրում է Лента-ն՝ հղում անելով Reuters գործակալությանը:
Սպասվում է, որ գերմանական խորհրդարանը կքննարկի համապատասխան օրինագիծը հոկտեմբերին, և հաստատման դեպքում այն ուժի մեջ կմտնի նոյեմբերի 1-ից:
Ներգաղթյալները, որոնց մերժել են Գերմանիայում ապաստանի հարցում, այսուհետ չեն տեղեկացվի արտաքսման մասին, որպեսզի չկարողանան թաքնվել կամ խուսափել արտաքսումից։










