Իրաքի զինվորականները հայտնել են ԻՊ-ի 365 գրոհայինի դի հայտնաբերելու մասին

09:15 • 22.10.15

Իրաքի զինված ուժերի ներկայացուցիչները հայտարարել են, որ երկրի հյուսիսում գտնվող Բայջի քաղաքում հայտնաբերել են 19 զանգվածային գերեզման, հաղորդում է lenta.ru-ն։

 

Գերեզմաններում եղել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 365 գրոհայինի մարմին։

 

Սպաներից մեկի խոսքով՝ մարմինների հիմնական մասը գտնվել է եղբայրական գերեզմաններում: Զինծառայողղը չի հստակեցրել, թե երբ են մարմինները թաղվել և ինչպես է հաջողվել պարզել, որ նրանք ԻՊ-ի գրոհայիններ են։

 

Հոկտեմբերի 19-ին իրաքցի զինվորականներն ազատագրել են Բայջին, որը գտնվում էր ահաբեկիչների հսկողության տակ: Բանակը սկսել էր քաղաքի համար մարտերը հոկտեմբերի 14-ից։ Ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող բնակավայրի մոտ է գտնվում երկրում ամենախոշոր նավթավերամշակող գործարանը։

 

Հաղորդվում էր, որ քաղաքի համար մարտերի առաջին օրը սպանվել է ԻՊ-ի ղեկավարներից մեկը՝ Աբու Սալման ալ-Ասկարին: Բացի այդ, իրաքցի ուժայինների տվյալներով՝ մարտերի ընթացքում ԻՊ-ի որոշ ահաբեկիչներ հետ են նահաջել իրենց դիրքերից, ինչի համար սպանվել են իրենց դաշնակիցների կողմից։