Ներգաղթյալներն Իտալիայի բյուջեին կարժենան 1.1 մլրդ եվրո
Լուսանկարը՝ rt.com-ի
Ներգաղթյալների ընդունելությունը և տեղաբաշխումը 2015-ին Իտալիայի բյուջեին կարժենա 1.162 մլրդ եվրո, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
Երկրի ՆԳՆ տվյալներով՝ մոտ 1 մլրդ եվրո այդ միջոցներից անհրաժեշտ է փախստականների ժամանակավոր ընդունելության կենտրոնները պահպանելու համար: 2014-ին այդ գումարը կազմել է 0.5 մլն եվրոյից էլ քիչ:
Նշվում է, որ այժմ Իտալիայում ներգաղթյալների ընդունելության կենտրոններում գտնվում է 99.000 մարդ։










