Մեքսիկայում ձերբակալվել են հայտնի նարկոբարոնի փախուստի կազմակերպիչները
Լուսանկարը՝ lifenews.ru-ի
Մեքսիկայի իրավապահ մարմինները ձերբակալել են «Սինալոա» նարկոկարտելի ղեկավար Խոակին Գուսմանի փախուստի կազմակերպիչներին, գրում է Газета-ն:
Երկրի գլխավոր դատախազության տվյալներով՝ «Կարճլիկ» մականունով նարկոբարոնին օգնողների թվում է եղել նաև հանցագործի փաստաբանը, որը պարբերաբար այցելել է նրան բանտում: Եղել են Գուսմանի բարեկամները, ինչպես նաև՝ օդաչուն, որն օգնել է նրան փախչել հետապնդումից օդային ճանապարհով:
Հիշեցնենք, որ Գուսմանը մեքսիկական բանտից փախել է հուլիսի 12-ին՝ 1.5 կմ երկարությամբ թունելով:










