Շվեդիայում փախստականների համար նախատեսված ապաստարան են հրդեհել. լրատվամիջոցներ
Շվեդիայի հարավում հրդեհի հետևանքով վնասվել է փախստականների համար նախատեսված ապաստարանը, նախնական տվյալներով՝ դա եղել է հրդեհում, գրում է РИА Новости-ն՝ հղում անելով շվեդական լրատվամիջոցներին:
«Հաշվի առնելով այն, ինչ տեղի է ունեցել մինչ օրս այս երկրում, ինչպես նաև հաշվի առնելով, որ կոտրված է եղել պատուհանը, ապա հեշտ է ենթադրել, որ դա եղել է հրդեհում: Սակայն հրդեհի պատճառները պարզելը ոստիկանության աշխատանքն է»,- ասել է տեղի փրկարար ծառայության աշխատակից Դանիել Սիրենշեն:
Այրվել է միայն շինության առաջին հարկի մեկ սենյակը։ Շինությունը դատարկ է եղել, տուժածներ չկան:










