Մոսկվայում թմրանյութով լի ծանրոցը սխալմամբ ուղարկել են ոստիկանություն
ՌԴ ոստիկանության մոսկովյան բաժին սխալմամբ ուղարկել են ծանրոց, որում 5 կգ թմրանյութ է եղել։
Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, այդ մասին ասված է ՌԴ ՆԳՆ մոսկովյան վարչության մամուլի ծառայության ղեկավար Անդրեյ Գալիաքբերովի հայտարարության մեջ։
Ոստիկանության տվյալներով՝ ծանրոցն ուղարկվել է արտերկրից և հասցեագրված է եղել անհայտ անձի:
«Փոստային այդ փաթեթի ստուգման ընթացքում դրանում հայտնաբերվել է մոտ 5 կգ սպիտակ փոշի, որը յուրահատուկ հոտ է ունեցել: Փորձաքննությունը ցույց է տվել, որ այդ փաթեթն իրենից սինթետիկ ծագման թմրանյութ է ներկայացնում»,-ասել է Գալիաքբերովը:










