2025 թվականին Պակիստանը կընդգրկվի աշխարհի ամենահզոր միջուկային գերտերությունների հնգյակում. Time

13:29 • 22.10.15

Տասը տարուց Պակիստանը կդառնա հզորությամբ հինգերորդ միջուկային գերտերությունն աշխարհում։ Այդ մասին գրում է Time ամսագիրը՝ վկայակոչելով ամերիկյան Bulletin of the Atomic Scientists անկախ կազմակերպության հետազոտությունը։

 

Չիկագոյից գիտնականների կանխատեսումների համաձայն՝ երկիրը, որի տրամադրության տակ է այժմ գտնվում 110-ից մինչև 130 միջուկային մարտագլխիկ, 2025 թվականին կրկնապատկած կլինի զենքի քանակը։

 

Գնահատականը, որի համաձայն 10 տարուց Պակիստանը կունենա մոտ 250 մարտագլխիկ, հիմնվում է «արտադրողականության վրա, որը ցույց է տալիս երկիրը վերջին երկու տասնամյակների ընթացքում»։

 

Զեկույցի հրապարակումը համընկել է Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆի՝ ԱՄՆ այցի հետ։

 

Հաղորդվում է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպմանը Շարիֆը ցանկանում է քննարկել Պակիստանի կողմից փոքր միջուկային լիցքերի օգտագործման համար սահմանափակումների անթույլատրելիությունը։