Սաակաշվիլին հայտնել է, որ Պորոշենկոն մոտ ապագայում «ծայրահեղ բարեփոխումներ» կիրականացնի
Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն մոտ ապագայում «ծայրահեղ բարեփոխումներ» կիրականացնի, փոխանցում է Комсомольская правда-ն:
«Մոտ ապագայում նախագահ Պորոշենկոն ծայրահեղ և անհապաղ բարեփոխումներ կիրականացնի, որպեսզի մեր հերոսների զոհողություններն ապարդյուն չլինեն։ Մենք մեծ փոփոխություններ ենք ակնկալում»,- գրել է Սաակաշվիլին:
Քաղաքական գործիչը նշել է, որ ինքն արդեն աշխատում է այդ ոլորտում և առաջարկել է «Օդեսյան բարեփոխումների փաթեթ»:
Սաակաշվիլիի խոսքով՝ «քաղաքականություն են գալիս շատ երիտասարդներ, որոնք կապահովեն Ուկրաինայի փոփոխությունը դեպի լավը»։










