Պերուում կատաղած ցուլը հարձակվել է իրեն բարկացրած ամբոխի վրա (լուսանկարներ, տեսանյութ)
Պերուի Պունո քաղաքում անցկացվող ավանդական ցլամարտի ժամանակ տեղի է ունեցել արտակարգ դեպք. կատաղած կենդանին անցել է արգելապատնեշն ու հարձակվել ամբոխի վրա` վնասվածքներ հասցնելով առնվազն 4 մարդու։
Ինչպես նշում է The Daily Mail-ը, ցուլի դրսևորած ագրեսիայի պատճառն այն է, որ հանդիսատեսը բարկացրել է կենդանուն` դրա վրա շպրտելով գարեջրի շշեր ու այլ իրեր:
Տեսանյութում հստակ երևում է, թե ինչպես է ցուլը մի պահ կանգ առնում, հետո մեծ արագություն հավաքում և, ցատկելով արգելապատնեշի վրայով, հարձակվում մարդկանց վրա: Այնուհետև լսվում է խուճապի մատնված մարդկանց աղաղակը:













