Շվեդիայում անհայտ անձը դպրոցում սրով վիրավորել է դպրոցականների. կա զոհ

15:42 • 22.10.15

Շվեդիայի դպրոցներից մեկում անհայտ, դիմակավոր անձը սրով վիրավորել է մեկ մեծահասակի ու 4 դպրոցականների, հաղորդում է BBC-ն։

 

Միջադեպը տեղի է ունեցել Շվեդիայի արևմուտքում գտնվող Տրոլլհեթան քաղաքում:

 

Հաղորդվում է, որ տուժածներից մեկը՝ ուսուցիչը, մահացել է։

 

Ոստիկանությունը հաղորդել է, որ տղամարդը սրով մտել է դպրոցի սրճարան։

 

Դրանից հետո նա փորձել է թաքնվել, սակայն ոստիկանները կրակ են բացել նրա ուղղությամբ։ Հանցագործի վիճակի մասին տեղեկություններ չկան։