Սիրիական ավիաբազայում տեղակայված ռուսական ավիացիայի առօրյան՝ ՌԴ ՊՆ-ի հրապարակած տեսանյութում
ՌԴ պաշտպանության նախարարությունը Youtube-ի իր ալիքում հերթական տեսանյութն է հրապարակել Սիրիայում տեղի ունեցող ռազմական գործողությունների վերաբերյալ։
Տեսանյութում ներկայացված է Սիրիայի տարածքում մարտական գործողությունների մասնակցող ռուսական ավիացիայի առօրյան։
Նշվում է, որ տեսանյութում Սիրիայի Հմեյմիմ ավիաբազան է, որտեղից էլ թռչում ու վայրէջք են կատարում ռուսական կործանիչները։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ից, Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի խնդրանքով, Ռուսաստանը կործանիչներ է ուղարկել Սիրիա ու սկսել ավիահարվածներ հասցնել ԻՊ-ի և այլ ահաբեկչական խմբավորումների դիրքերին։










