Հոկտեմբերի 28-ին տեղի կունենա Թաթուլ Կրպեյանին նվիրված գլխավոր միջոցառումը. Սեյրան Օհանյան

12:18 • 22.10.15

Հոկտեմբերի 28-ին Երևանում տեղի կունենա ազգային հերոս Թաթուլ Կրպեյանին նվիրված գլխավոր միջոցառումը։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ կառավարության բոլոր անդամներին հրավիրելով մասնակցել։ Նա նշեց, որ հրավիրատոմսերն արդեն իսկ ուղարկվել են։

 

«Այս տարի լրացավ մեր հերոս Թաթուլ Կրպեյանի 50-րդ տարեդարձը. հոբելյանական միջոցառումները ողջ հանրապետության տարբեր բնակավայրերում ու զորամասերում մեկնարկել են, բայց հոկտեմբերի 28-ին տեղի կունենա գլխավոր միջոցառումը»,-ասաց նա։