Աշխարհի ամենախաղաղ ու ոչ խաղաղ երկրները` ըստ Global Peace Index վարկանիշի
The Independent-ը անդրադարձել է Էկոնոմիկայի և խաղաղության ինստիտուտի Global Peace Index վարկանիշային աղյուսակին:
Վերջինս աշխարհի 162 երկրները դասակարգել է ըստ դրանց խաղաղ և ոչ խաղաղ լինելու` հաշվի առնելով 23 տարբեր չափորոշիչներ:
Ըստ այդմ` աշխարհի ամենախաղաղ երկիրը Իսլանդիան է: Առաջին տասնյակում են` Դանիան, Ավստրիան, Նոր Զելանդիան, Շվեյցարիան, Ֆինլանդիան, Կանադան, Ճապոնիան, Ավստրալիան, Չեխիան: Այսպիսով` աշխարհի 10 ամենախաղաղ երկրներից 6-ը Եվրոպայում են:
Աշխարհ ի ամենից ոչ խաղաղ երկրներ են ճանաչվել Սիրիան, Իրաքը, Աֆղանստանը:
Հայաստանն ըստ այս վարկանիշի` աշխարհի 91-րդ ամենախաղաղ երկիրն է: Վրաստանը նույն վարկանիշում 79-րդն է, Ադրբեջանը` 132-րդը, Թուրքիան` 135-րդը:










