Հյուսիսային եղջերուն զարմացրել է Ալյասկայում խանութի այցելուներին (տեսանյութ)

15:18 • 23.10.15

Հյուսիսային եղջերուն զարմացրել է Ալյասկայում մթերային խանութի այցելուներին, գրում է gazeta.ru-ն։

 

Դեպքը տեղի է ունեցել Ուասիլա քաղաքում։ Կենդանին սուպերմարկետում անցկացրել է մոտ տասը րոպե:

 

Կենդանուն չի հաջողվել շատ խորանալ խանութում՝ գնորդների բազմության և խանութի աշխատակցի պատճառով, որը փակել է մուտքը։

 

Սուպերմարկետի այցելուներից մեկը՝ Էմա Քեյթը, միջադեպը նկարահանել է հեռախոսով: Նա պատմել է, որ եղջերուն նպատակադրված գնացել է խանութի ուղղությամբ, բայց գնորդները չէին սպասում, որ նա իսկապես կմտնի շենք։

 

«Երբ դա իսկապես տեղի ունեցավ՝ մենք ապշել էինք»,- ասել է Քեյթը։