ԱՄՆ-ում տղամարդը կրակել է իրեն համբուրած գողին
ԱՄՆ-ի Օրեգոն նահանգում գող է ձերբակալվել, որը ներխուժել է մասնավոր տներից մեկն ու ոտնձգություն կատարել այնտեղ քնած տղամարդու նկատմամբ, հաղորդում է lenta.ru-ն։
Դեպքը տեղի է ունեցել Պորտլենդում հինգշաբթի օրը՝ հոկտեմբերի 22-ին։ Հանցագործը ներխուժել է տուն և սկսել հավաքել արժեքավոր իրերը: Այնուհետև նա հանվել է, պառկել անկողնու մեջ, որտեղ քնած են եղել կինն ու տղամարդը, և համբուրել է տղամարդուն։
Տղամարդն արթնացել է նրանից, որ ձեռքում դանակ պահած գողը բարձրացել է իր վրա։ Տղամարդը կարողացել է հետ հրել հանցագործին, վերցրել է ատրճանակը և երեք անգամ կրակել գողի վրա, սակայն նա հասցրել է փախչել:
Սպա Փիթ Սիմփսոնը նշել է, որ մինչ ոստիկանությունը կարողացել է հանցագործին ձերբակալել մոտակայքում գտնվող դատարկ տանը, նա հասցրել է հագնել տաբատը։
Կասկածյալ 32-ամյա Ռիչարդ Դեֆեուդիսը տեղափոխվել է հիվանդանոց՝ պարզելու համար՝ նա ունի՞ արդյոք թմրանյութերից կախվածություն: Այնուհետև նա ձերբակալվել է բնակարան անօրինական ներխուժման, սեռական բնույթի ոտնձգության և զենքի անօրինական կիրառման մեղադրանքով։










