Ասադը Մոսկվա այցի ժամանակ նույնքան հանգիստ էր, որքան 5 տարի առաջ. Մեդվեդև
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը Մոսկվա կատարած իր վերջին այցի ժամանակ նույնքան հանգիստ է եղել, որքան 5 տարի առաջ, ասել է ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը, փոխանցում է РИА Новости-ն:
«Չնայած նախորդ տարիներին՝ ցանկանում եմ նշել, որ նախագահ Բաշար ալ-Ասադն իր Մոսկվա կատարած վերջին այցի ժամանակ եղել է նույնքան հանգիստ և հավասարակշռված, որքան 5 տարի առաջ»,- գրել է վարչապետը ֆեյսբուքյան իր էջում:
Մեդվեդևը նշել է, որ մինչ այդ նա սիրիացի նախագահին տեսել է Դամասկոս կատարած այցի ժամանակ՝ 2010-ին:
«2011-ից սիրիացի ժողովրդի կյանքը վերածվել է սարսափի՝ պատերազմ, ահաբեկչություն, մահ, համաշխարհային նշանակության հուշարձանների կործանում»,- նշել է Մեդվեդևը։










