Ֆուտբոլիստ Շվայնշտայգերը դատարան կդիմի իր դեմքով նացիստ տիկնիկի պատճառով

12:05 • 23.10.15

«Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը որոշել է դատի տալ Հոնկոնգից ընկերությանը, որը նացիստ տիկնիկ է արտադրել ֆուտբոլիստին հիշեցնող դեմքով, գրում է gazeta.ru-ն։

 

Հաղորդվում է, որ Շվայնշտայգերի փաստաբանները դատական գործընթաց են սկսել նացիստական զինվորի կերպարով 30 սանտիմետրանոց տիկնիկը վաճառքից հանելու նպատակով։

 

Իր հերթին, Dragon in Dream ընկերությունը, որն արտադրել է տիկնիկը, հայտարարել է, որ այն փաստը, որ տիկնիկը նման է «Մանչեսթեր Յունայթեդի» 31-ամյա կիսապաշտպանին, պատահականություն է։ Տիկնիկի և ֆուտբոլիստի անունների համընկնումն ընկերությունում բացատրել են նրանով, որ Բաստիան անունը բավականաչափ տարածված է Գերմանիայում։

 

«Տիկնիկն իրենից տիպիկ գերմանացու է ներկայացնում: Մենք վստահ ենք, որ բոլոր գերմանացիներն այս տեսքն ունեն»,- ասել է ընկերության ներկայացուցիչ Պատրիկ Չանը։

 

Նշվում է, որ Dragon in Dream-ը վաճառում է նաև Առաջին համաշխարհային պատերազմի զինվոր տիկնիկների, ինչպես նաև Իոսիֆ Ստալինի և Ջեյմս Բոնդի արձանիկները։