Չինացի տղամարդը, ցանկանալով գտնել նախկին ընկերուհուն, դանակով հարվածել է 5 այլ կանանց հետույքներին
Չինաստանում ձերբակալվել է մի տղամարդ, որը հարձակումներ է իրականացրել կանանց վրա՝ դանակով վիրավորելով նրանց հետույքի շրջանում, տեղեկացնում է Lenta.ru-ն։
Յանտայ քաղաքում բնակվող տղամարդն ընկերուհուց բաժանվելուց հետո նկատել է, որ նա գողացել է իր բանկային քարտերն ու անձնագիրը։
Նա որոշել է գտնել նախկին սիրեցյալին: Փողոցում նրան նման կին տեսնելով՝ դանակով հարված է հասցրել հետույքին, սակայն նկատել է սխալն ու շարունակել որոնումները:
Մինչ ոստիկանությունը կձերբակալեր նրան, Յանտայի բնակիչը հասցրել է նմանատիպ հարվածներ հասնել ևս 4 կանանց։
Թե ինչո՞ւ է մարմնի հենց այդ մասն ընտրել՝ չի հաղորդվում:
Բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։










