Սի Ցզինպինը Քեմերոնի հետ գարեջուր է խմել և չիփս կերել (լուսանկարներ)
Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինը Մեծ Բրիտանիա կատարած քառօրյա այցի ընթացքում այցելել է փաբ, որտեղ ավանդական «ֆիշ-էնդ-չիփս» է կերել (ձուկ և ֆրի կարտոֆիլ), գրում է korrespondent.net-ը։
Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը Սի Ցզինպինին տարել է Լոնդոնի հյուսիս-արևմուտքում գտնվող իր պաշտոնական նստավայրի հարևանությամբ գործող փաբը։
Առանց փողկապների կոստյումներով առաջնորդները գարեջուր են խմել, ինչպես նաև շփվել են այլ այցելուների հետ:
Փաբի սեփականատերը հայտնել է France-Presse գործակալությանը, որ հյուրերն այնտեղ մնացել են մոտ 45 րոպե և ավանդական անգլիական բիտեր են խմել։














