Չինացին 14.000 դոլարով Մեծ Բրիտանիայի թագուհու կառքի կրկնօրինակն է պատրաստել (լուսանկարներ)
Չինաստանի Գանսու շրջանի բնակիչը ձիակառք է գնել և մոտ 14 հազար դոլար ծախսել այն Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի կառքին նմանեցնելու համար, գրում է gazeta.ru-ն:
Թագավորական ընտանիքի համար իսկական Diamond Jubilee State Coach կառքը պատրաստվել է ավստրալական ստուդիայի նախաձեռնությամբ, երկրի կառավարությունն այդ նպատակների համար 250 հազար դոլարի չափով դրամաշնորհ է տրամադրել։ Կառքը «զինված» է էլեկտրակառավարվող հայելիներով և հիդրավլիկ կայունացուցիչներով:
Նշվում է, որ Գանսուի բնակիչն այնքան էլ մտահոգված չէ իր կրկնօրինակում ժամանակակից լուծումների բացակայությունից: Նա 200 դոլար է աշխատում մարդկանց տարբեր միջոցառումների տանելով։















