Ֆրանսիայում խոշոր ՃՏՊ է տեղի ունեցել. կա առնվազն 42 զոհ

12:42 • 23.10.15

Ֆրանսիայի հարավ-արևմուտքում ուղևորատար ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով առնվազն 42 մարդ է մահացել, հաղորդում է РИА Новости-ն։ Հաղորդվում է, որ հինգ հոգի թեթև վնասվածքներ է ստացել։

 

Դեպքը տեղի է ունեցել վաղ առավոտյան Լիբուրն քաղաքի մոտակայքում: 

 

Ավտովթարի զոհերի մեծ մասը տարեց ուղևորներ են, որոնք ուղևորության էին մեկնում: Մահացել են նաև ավտոբուսի և բեռնատարի վարորդները:

 

Բախումից հետո ավտոբուսը և բեռնատարն այրվել են: Վթարի վայր է ժամանել 60 հրշեջ: ՃՏՊ-ի պատճառը դեռ հայտնի չէ, հանգամանքները պարզվում են։

 

Սպասվում է, որ առաջիկայում ողբերգության վայր կժամանի երկրի վարչապետ Մանուել Վալսը և ներքին գործերի նախարար Բեռնար Կազնովը։