Մեծ Բրիտանիան և Կիպրոսը չեն կարողանում պայմանավորվել փախստականների հարցում
Մեծ Բրիտանիան և Կիպրոսը չեն կարողանում որոշել՝ ով պետք է ընդունի փախստականներին, որոնք նավակներով ժամանում են Կիպրոսում գտնվող բրիտանական ռազմաբազա։ ՄԱԿ-ը Նիկոսիայի կողքին է կանգնել՝ կոչ անելով Լոնդոնին նրանց ապաստան տրամադրել, փոխանցում է РИА Новости-ն:
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ իշխանությունները սկզբնական շրջանում հոգ կտանեն փախստականների անվտանգության մասին, սակայն նրանց ճակատագրի համար պատասխանատվությունը դրել են Կիպրոսի իշխանությունների վրա:
Այս կապակցությամբ փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարը կոչ է արել Լոնդոնին ստանձնել մարդկանց տեղակայելու համար պատասխանատվությունը, քանի որ «նրանք ժամանել են անմիջապես Մեծ Բրիտանիայի տարածք»:
Մեկնաբանելով այդ հարցը՝ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայլք Ֆելոնը կրկին հաստատել է երկրի դիրքորոշումը:
«Մենք չենք պատրաստվում թույլ տալ, որ նման միջոցը որոշ փախստականների համար դեպի Մեծ Բրիտանիա երթուղի դառնա»,- ասել է նախարարը։










