Հունաստանի լրագրողները գործադուլ են հայտարարել Օլանդի այցի օրը

08:39 • 23.10.15

Հույն լրագրողների խոշորագույն արհմիությունը՝ Աթենյան օրաթերթերի խմբագիրների միությունը (ESIEA), և Պարբերականների և էլեկտրոնային մամուլի լրագրողների միությունը հայտարարել են ուրբաթ օրը նախազգուշական մեկօրյա համահունական գործադուլ անցկացնելու մասին՝ բողոքելով ԶԼՄ-ների մասին օրենքում փոփոխությունների դեմ, գրում է РИА Новости-ին:

 

Գործադուլը հայտարարվել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի՝ Աթենք կատարելիք այցի օրը: Այդ այցին Հունաստանի կառավարությունը չափազանց մեծ կարևորություն է տալիս, և այն դարձել է գլխավոր լուրը տեղական լրատվամիջոցներում:

 

Արհմիության որոշմամբ՝ հոկտեմբերի 23-ին՝ առավոտյան ժամը 6-ից մինչև հոկտեմբերի 24-ի առավոտյան ժամը 6-ը, գործադուլ կանցկացվի պետական ռադիոյում և հեռուստատեսությունում, Աթենքի Մակեդոնական լրատվական գործակալությունում և այլ վայրերում։