ՌԴ և Հորդանանի զինվորականները պայմանավորվել են կոորդինացնել Սիրիայի երկնքում ռազմաօդային ուժերի գործողությունները

18:34 • 23.10.15

ՌԴ և Հորդանանի զինվորականները համակարգելու են գործողությունները Ամմանում աշխատանքային մեխանիզմի միջոցով: Այդ մասին ուրբաթ օրը հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հորդանանցի գործընկեր Նասեր Ջոդի հետ հանդիպման արդյունքներով, հաղորդում է ТАСС-ը:

«Քաղաքական գործընթացի հետ միաժամանակ մենք համոզված ենք ԻՊ-ի և Սիրիայում գործող այլ ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում ջանքերը կտրուկ ուժեղացնելու անհրաժեշտության մեջ,- ասել է Լավրովը,-որպես այդ խնդիրը լուծելու մեջ ներդրում Ռուսաստանի և Հորդանանի զինվորականները պայմանավորվել են համակարգել իրենց գործղությունները»:

«Կարծում ենք, որ հակաահաբեկչական պայքարում մասնակցող այլ պետությունները ևս կարող են միանալ այդ մեխանիզմին»,- ընդգծել է ՌԴ արտգործնախարարը: