Մեքսիկայում մոտ 50.000 մարդու են տարհանում՝ «Պատրիսիա» փոթորկի մոտենալու պատճառով

09:12 • 23.10.15

Մեքսիկայի քաղպաշտպանության ուժերը սկսել են 50.000 մարդու տարհանումը Խալիսկո, Նայարիտ և Կոլիմա նահանգներից՝ «Պատրիսիա» փոթորկի մոտենալու պատճառով, փոխանցում է Вести-ն:
 

Ցիկլոնը գտնվում է Խաղաղ օվկիանոսի ափից առնվազն 400 կմ հեռավորության վրա և շարժվում է հյուսիս-արևմուտք 5.5 մ/վ արագությամբ:

 

ՆԳՆ ղեկավար Միգել Անխելի խոսքով՝ հավանականություն կա, որ փոթորիկը կանցնի երկրի ամբողջ տարածքով:

 

Այժմ քաղպաշտպանության ուժերն ապաստան են կազմակերպել 258.000 մարդու ժամանակավոր կացության համար։