Մեքսիկացի հայտնի նարկոբարոն «Կարճլիկի» գտնվելու վայրը պարզել են կապիկի օգնությամբ

09:16 • 23.10.15

Մեքսիկացի ոստիկանները կարողացել են գտնել բանտից փախուստի դիմած նարկոբարոն, «Կարճլիկ» մականվամբ Խոակին Գուսմանի հետքը՝ շնորհիվ վարժեցված կապիկի, գրում է Лента-ն:

 

Նարկոբարոնը բանտից փախչելուց հետո Դուրանգո նահանգում հանդիպել է իր կնոջ և 2 աղջիկների հետ: Երեխաները խնդրել են հորը բերել Բոտաս անունով կապիկին, որը նա ավելի վաղ նվիրել էր դուստրերին:

 

Գուսմանը հանձնարարել է կենդանուն ինքնաթիռով տեղափոխել, սակայն չի հաջողվել նրա փաստաթղթերը ձևակերպել։ Այդ ժամանակ կապիկին ուղարկել են նարկոբարոնի կնոջ եղբորը պատկանող մեքենայով:

 

Հատուկ ծառայությունները հսկողության են սահմանել և այդկերպ կարողացել են պարզել նարկոբարոնի գտնվելու վայրը, սակայն վերջին պահին գործողությունը ձախողվել է։