Փարիզի իշխանություններն ավելի քան 700 ներգաղթյալի են տարհանել
Փարիզի իշխանությունները Ժան Կարեի անվան դպրոցի նախկին շենքում տեղակայված ճամբարից տարհանում են ավելի քան 700 ներգաղթյալների, գրում է Газета-ն:
Տարհանումը սկսվել է տեղական ժամանակով առավոտյան ժամը 6:00-ին: Երբ դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը, ներգաղթյալների մեծ մասը եղել է դրսում: Նրանց տեղափոխման համար իշխանությունները 26 ավտոբուս են հատկացրել:
Սոցիալական աշխատակիցները հայտնել են, որ ներգաղթյալներին կտեղափոխեն փախստականների ընդունելության մասնագիտացված կենտրոններ։










