Ղազախստանն իր շուրջն անվտանգության գոտի է ստեղծում. Независимая газета

11:04 • 23.10.15

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հոկտեմբերի 25-26-ին պաշտոնական այցով կլինի Քաթարում։

 

Ինչպես տեղեկացնում է Независимая газета-ն, Քաթարի էմիր Թամիմ բին Համադ բին Խալիֆա ալ-Թանիի հետ հանդիպման ընթացքում կքննարկվեն միջազգային օրակարգին առնչվող հարցեր՝ մասնավորապես Սիրիայում հակամարտության կարգավորմանը, ինչպես նաև Քաթարի ներդրումային հիմնադրամի՝ ղազախական ենթակառուցվածքային նախագծերում ներառվելու հեռանկարներին առնչվող հարցեր:

 

Փորձագետները կարծում են, որ  Նազարբաևը կարող է Քաթարի Էմիրին հասցնել Մոսկվայի դիրքորոշումը սիրիական հարցում:

 

«Ղազախստանի ղեկավարը լրջորեն ակտիվացրել է արտաքին քաղաքական գործունեությունը: Ղազախստանի հիմնական նպատակն է դեպի մեր երկիր ներդրումների հոսքի ապահովումն ու երկրի շուրջ անվտանգության օղակի ստեղծումը»,- լրագրողներին հայտնել է երկրի նախագահի մամուլի խոսնակ Դաուրեն Աբաևը:

 

Նա նշել է, թե Քաթարից վերադառնալուց հետո Նազարբաևն Աստանայում կընդունի Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեին ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին:

 

Ավելի ուշ պաշտոնական այցով կլինի Միացյալ Թագավորությունում, Հյուսիսային Իռլանդիայում ու Ֆրանսիայում:

 

«Մենք ակտիվացնում ենք և՛ տնտեսական բաղադրիչը, և՛ անվտանգությանն առնչվող հարցերը, քանի որ ընդհանուր առմամբ իրավիճակը տարածաշրջանում այնքան էլ կայուն չէ»,-ասել է Աբաևը։