Նիգերիայի ափերի մոտ ծովահենները ռուսական նավ են առևանգել
Նիգերիայի ափերի մոտ ծովահենները ռուսական նավ են առևանգել, որի անձնակազմում երկու ուկրաինացի և Լիտվայի երկու քաղաքացի կա, հաղորդում է НТВ-ն։
Solarte նավը, որը Բենինից դուրս էր եկել նիգերական Պորտ Հարկորտ հասնելու համար, ծովահենների հարձակմանն է ենթարկվել նշանակման վայրից 160 կմ հեռավորությամբ: Նրանք այդպես էլ Պորտ Հարկորտ չեն հասել:
Ուկրաինայի ԱԳՆ-ն հաստատել է քաղաքացիների առևանգումը: Նրանք նշել են, որ Նիգերիայում Ուկրաինայի հյուպատոսարանի հետ համատեղ փորձում են ճշտել նավաստիների պահման վայրը։
Solarte նավը Կոմորյան կղզիների դրոշով է, սակայն սեփականատերը ռուսական ընկերություն է։










