Սանկտ Պետերբուրգում ուղևորներն ինքնաթիռի անձնակազմին ստիպել են ալկոհոլի թեստ հանձնել
Սանկտ Պետերբուրգ-Եգիպտոս թռիչքը 2.5 ժամով հետաձգվել է, քանի որ ուղևորները պահանջել են, որ ինքնաթիռի անձնակազմն օրգանիզմում ալկոհոլի մակարդակի վերաբերյալ թեստ հանձնի։
Ինչպես տեղեկացնում է НТВ-ն, հետաքրքրասեր ուղևորները մի քանի ժամով ուշացրել են Պետերբուրգից Շարմ էլ Շեյխ թռիչքը:
NordWind ավիաուղիներին պատկանող ինքնաթիռի թռիչքը նախատեսված է եղել ժամը 7:00-ին, սակայն ուղևորները պահանջել են ստուգել՝ արդյոք ինքնաթիռի անձնակազմն ալկոհոլ չի՞ օգտագործել:
Ինքնաթիռի հրամանատարը որոշել է իր թիմի հետ հանձնել թեստը: Այդ պատճառով էլ ինքնաթիռը եգիպտական հանգստավայր է մեկնել 2.5 ժամ ուշացումով:










