Օկլահոմայում 3 տարեկան երեխան նստել է մեքենայի ղեկին՝ հարբած մոր պատճառով
ԱՄՆ Օկլահոմա նահանգում 33-ամյա կինը ձերբակալվել է այն բանից հետո, երբ հարբած վիճակում դուրս է ընկել իր ավտոմեքենայից, ինչից հետո որոշ ժամանակ մեքենան վարել է նրա երեք տարեկան որդին, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Ինչպես հայտնում է տեղի ոստիկանությունը, Տալոա Ֆոստերը մեղադրվում է երեխային վտանգի մեջ թողնելու համար։
Ականատեսները պատմում են, որ տղան վերցրել է ավտոմեքենայի ղեկը և փորձել վարել այն բանից հետո, երբ մայրը դուրս է ընկել դրանից:
Ավտոմեքենայում եղել է նաև տղայի երկվորյակ եղբայրը։
Մեքենան, ի վերջո, բախվել է ճանապարհային պատնեշին՝ նահանգի մայրաքաղաքից 130 կիլոմետր հարավ-արևելք ընկած հատվածում: Ոստիկանության տվյալներով՝ տղաներից ոչ մեկը չի տուժել։
Ինքը՝ Ֆոստերը պնդում է, որ նրա որդին արձակել է անվտանգության գոտին, և նա դուրս է ընկել ավտոմեքենայից, երբ փորձել է կրկին ամրացնել այն։










