Ֆուտբոլի կենդանի լեգենդ Պելեն այսօր նշում է ծննդյան 75-ամյակը (լուսանկարներ)
20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստ Էդսոն Արանտիս դու Նասիմենտուն, որ առավել հայտնի է Պելե անունով, հոկտեմբերի 23-ին նշում է ծննդյան 75-ամյակը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
21 տարվա պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում բրազիլացի հարձակվողը 3 անգամ դարձել է աշխարհի չեմպիոն, 2 անգամ արժանացել Լիբերտադորեսի և Միջմայրցամաքային գավաթների։
Իր ելույթների ընթացքում Պելեն խփել է 1289 գոլ 1363 խաղի ընթացքում։
























