Ռաֆ Սիմոնսը պաշտոնապես հեռացել է Dior-ից (լուսանկարներ)
Բելգիացի տաղանդավոր դիզայներ Ռաֆ Սիմոնսի և ֆրանսիական հեղինակավոր Christian Dior նորաձևության տան համագործակցությունն ավարտվեց նույնքան անսպասելի, որքան անսպասելի սկսվել էր։
Ինչպես նշում է Tatler-ը, երեկ Սիմոնսը պաշտոնապես հայտարարել է, որ լքում է բրենդի գլխավոր կրեատիվ դիզայների պաշտոնը։
«Ես երկար եմ մտածել` նախքան այս որոշմանը հանգելը։ Բայց հիմա ուզում եմ կենտրոնանալ կյանքիս մյուս ոլորտների վրա ու սեփական ապրանքանիշիս վրա»,-ասել է Սիմոնսը:
Նշվում է, որ բելգիացի դիզայներն աշխատել է Dior-ում 3.5 տարի, և այդ կարճ ժամանակահատվածում նպաստել է բրենդի զարգացմանը։













