Սլովենիան օրական 770.000 եվրո է ծախսում փախստականների համար

09:19 • 23.10.15

Առնվազն 140 մլն եվրո է անհրաժեշտ Սլովենիային փախստականների հոսքին դիմակայելու համար: Այդ մասին հայտնել են երկրի ներքին գործերի նախարարությունում։

 

Սլովենիան օրական 770.000 եվրո է ծախսում փախստականների համար, գրում է Вести-ն:

 

Բրյուսելը խնդրանքին արձագանքել է և լրացուցիչ միջոցներ կհատկացնի, սակայն միայն 60 մլն՝ 140-ի փոխարեն:

 

Իրավիճակը Սլովենիայի և Ավստրիայի սահմանին շարունակում է բարդ մնալ։ Փախստականները վեճի են բռնվում ոստիկանության հետ և բողոքում են, որ իրենց հետ հաշվի չեն նստում։