Թենեսիի համալսարանի տարածքում հրաձգություն է տեղի ունեցել. կա զոհ

13:41 • 23.10.15

Ամերիկյան Թենեսի նահանգի Նաշվիլ քաղաքի համալսարանի տարածքում հրաձգություն է տեղի ունեցել, հաղորդում է korrespondent.net-ը։

 

Դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով մոտ 23:00-ին: Առնվազն երեք մարդ է վիրավորվել, ինչի հետևանքով նրանց տեղափոխել են տեղի հիվանդանոց: Այնտեղ վիրավորներից մեկը մահացել է:

 

Ոստիկանությունը ժամանել է դեպքի վայր և սկսել է հետաքննել դեպքը: Համալսարան տանող բոլոր ճանապարհները փակ են։ Ուսումնական հաստատության տարածքում մնում են միայն ուսանողները։

 

Այն մասին, թե ով է կասկածվում կրակ բացելու մեջ, դեռ չի հաղորդվում։