ԱՄՆ դեսպանատանն ինքնավնասման սպառնալիքի դեպքի առթիվ կատարվում է հետաքննություն

13:44 • 23.10.15

Ոստիկանության հասարակայնության ու լրատվության հետ կապերի վարչությունից Tert.am –ին հայտնեցին, որ հետաքննություն է կատարվում հոկտեմբերի 21-ին ԱՄՆ դեսպանատան տարածքում տեղի ունեցած միջադեպի առթիվ, երբ ազգությամբ հայ ՌԴ քաղաքացին ԱՄՆ դեսպանին էր պահանջել՝ սպառնալով հակառակ դեպքում ինքնավնասել:
 

Հետաքննությունը վարում է Ոստիկանության Շենգավիթի բաժինը: Հիշեցնենք,որ նա սպառնացել էր կտրել պարանոցը, եթե չհանդիպի ԱՄՆ դեսպանին: