Մեկ շաբաթում ռեկորդային թվով փախստական է ժամանել Հունաստան

00:52 • 24.10.15

Հոկտեմբերի 17-21-ը 48 000 փախստական է ժամանել Հունաստան, որը ռեկորդային շաբաթական ցուցանիշ է տարվա սկզբից ի վեր:  BBC-ի հաղորդմամբ` այս մասին հայտնել է միգրացիոն հարցերով Միջազգային կազմակերպությունը:

Փախստականների մեծամասնությունը Հունաստան է հասնում Թուրքիայի տարածքով: Կազմակերպության  տվյալների համաձայն` տեղի իշխանությունները  պատրաստ չեն ներգաղթյալների նման հոսքի:

Նշվում է, որ այս տարի, ընդհանուր առմամբ, 681 000 ներգաղթյալ է ժամանել Եվրոպա:

ՄԱԿ-ի` փախստականների հարցերը համակարգող մարմնի կարծիքով` ռուսական ավիահարվածները Սիրիայում հանգեցնում են փախստականների հոսքի մեծացմանը: