Ֆիններն արտաքսումով են սպառնացել Մերձավոր Արևելքից փախստականներին
Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարությունը ԶԼՄ-ներում և սոցկայքերում տեղեկատվական արշավ է սկսել ընդդեմ ներգաղթյալների։ Լրագրողները պատմում են այն մասին, որ Ֆինլանդիայում բավականին խիստ կլիմա է, իսկ միգրացիոն օրենսդրությունն է՛լ ավելի խիստ է, փոխանցում է Комсомольская правда-ն:
Նման հաղորդում հեռարձակվել է նաև ֆիննական Yle ռադիոկայանով: Հաղորդավարը և հյուրերը խոսել են այն մասին, որ Ֆինլանդիան արդեն 3-րդ տեղում է ԵՄ-ում Թուրքիայից և Իրաքից փախստականների թվով։ Եվ դա վերջնագիծը չէ, մինչև տարվա վերջ կարող են ժամանել ևս մի քանի տասնյակ հազար ներգաղթյալներ:
«Եթե դուք գրեթե հաստատ ենթարկվելու եք արտաքսման, ապա ինչո՞ւ ծախսել 10.000 եվրո ուղևորության համար»,- ասել է «Իրական ֆիններ» կուսակցության ներկայացուցիչ Սամպո Տերխոն։
Մերձավոր Արևելքից ներգաղթյալներին ևս մեկ անգամ զգուշացրել են, որ նրանք ավելի լավ է Ֆինլանդիա չգան: Այնտեղ չափազանց ցուրտ է դառնում։










